ԽԻՍՏ ԿՈՄՊԵՏԵՆՏ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԳՆԱՀԱՏԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Դեռ ամիսներ առաջ խոսել էի Գոհար Գասպարյանի հնարավոր հղիության մասին: Ամիսներն անցնում են, և նրա փորիկը օր-օրի ավելի է կլորանում: Երեկ տեսա, որ կայքերից մեկը հղի լինելու մասին հաստատման կամ հերքման համար մեկնաբանություն էր փորձել ստանալ հաղորդավարուհուց, բայց Գոհարը հարցը անկոմպետենտ էր համարել և չէր տվել որևէ մեկնաբանություն: Ուզում եմ, որպես ընթերցող, հասկանալ՝ Գոհարի համար կոմպետե՞նտ էր իր հարսանեկան լուսանկարները բաժանելը և տարածելը օրեր շարունակ ամբողջ համացանցով մեկ: Կամ մեկ այլ դիտարկում. արդեն երևացող հղիության մասին մեկնաբանություն չտալը ո՞րն է: Գոհարը միշտ էլ առանձնացել է իր գոռոզությամբ և իր մասին չափից ավելի անտեղի մեծ կարծիք ունենալով և այս անգամ էլ մտածում է, որ իրեն ոչ ոք իրավունք չունի որևէ հարց տալու, եթե նա ինքը չի նախաձեռնել իր մասին այդ ինֆորմացիայի տարածումը: Գոհարին պետք է հիշեցնել, որ նա ընդամենը ինչ-որ մի միջազգային նախագծի համակարգող է, և նաև չմոռանանք, որ այդ գործին հասնելու համար հաղորդավարուհին ոչ այնքան արդար ճանապարհներով դուրս մղեց Դիանա Մնացականյանին: Նա պետք է հասկանա, որ իր հայտնի լինելը ոչ թե նրան ժառանգական փոխանցված շնորհ է, այլ բազմաթիվ լրագրողների աշխատանքի արդյունք: Եվ այսօր հանրության պահանջներին համապատասխան հարց տվող լրագրողին նման պատասխան տալը ոչ կոմպետենտ է, և եթե նա խնդիր ունի իր կյանքը գաղտնի պահելու, կարող է հանգիստ թողնել խոսափողը, դառնալ տնային տնտեսուհի և պահել իր հղիությունն ու մնացած բոլոր գաղտնիքները: Նրա՝ նման պահվածքի պատճառը հավանաբար այն է, որ նա ցանկանում է թաքցնել հղիության ժամկետները: Նա հաճախ իր հարցազրույցներում նշում է իր խիստ հայրիկի կերպարի մասին և մտածում է՝ ինչքան քիչ բան իմանա հայրիկը իր աղջկա մինչամուսնական կյանքի մասին, այնքան հանգիստ կքնի: Նա ամուսնացել է 4 ու կես ամիս առաջ, իսկ ըստ հավաստի աղբյուրների՝ նրա հղիությունը մոտ 7 ամսական է:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտվել է 473 անգամ

Մեկնաբանել
Տես նաև՝
  •   Levon Mutafyan

    Պիտի հեռանան գոհարգասպարյաններն ու անդրեյկաները… …

  •   Արման Հայրապետյան

    Հազարավոր հայերի կողմից խնդրում եմ վերանայել Եվրատեսիլին …

  •   Kamo Tovmasyan

    Բացառիկ լուսանկարներ Գոհար Գասպարյանի նշանադրությունից

  •   INFOmanka

    Աստղային Instagram. Գոհար Գասպարյան

  •   Instagramer

    Գոհար Գասպարյանի նոր լուսանկարը՝ Հանրային հեռուստատեսության …

  •   Vachagan Vahradyan

    Լավագույն մասնագետները Հայաստանում դուրս են մղվում …

Արխիվ
« ՆՈՅԵՄԲԵՐ, 2016 »
Եր Եր Չո Հի Ու Շա Կի
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s