Համասեռամոլություն քարոզող կիսամերկ լուսանկարներդ հիշենք, թե երիտասարդների վրա “ղժժալդ” նայենք. տեսանյութ

666

“X Factor”-ի ժյուրիի անդամները չափ ու սահման չեն ճանաչում: Արդեն որերորդ եթերն է նրանք բացահայտ “ղժժում” են մասնակիցների վրա: Չորս գիտակից մարդիկ նստած փոխանակ ընտրեն և հասրակությանը ցույց տան մեր ազգի տաղանդներին, զբաղված են հաղորդման ռեյտինգը բարձրացնելով և դա անում են ամենաստոր ձևով: Ձեզանից որևիցե մեկը պատկերացնում է, որ եթերից հետո այդ մարդիկ դեռ շարունակելու են ապրել և ապրելու են այնպիսի հասարակություն մեջ, որտեղ ձեր պահվածք ունեցող մարդիկ շատ են: Եթե դուք եթերից եք ձեզ իրավունք վերապահում ծաղրուծանակի ենթարկել մարդկան, ինչ կլինի նրանց հետ եթերից հետո: 17 տարելան Դրախտիկ գյուղից եկած Եղիշեն իսկական տղամարդու նման պահեց իրեն:
Գարիկ ջան “X Factor”-ի այս եթերաշրջանում տպավորություն է, որ դու արդեն որպես “դեմբել” նստել և “մալադոների” վրա կայֆավատ ես լինում: Քո ճաշակն ես փորձում թելադրել բոլորին ինչի իրավունքը քեզ ոչ ոք չի տվել: Քո գրած երաժշությունն ու մակարդակը պահի քո տուն եկող մարդկանց համար: Իսկ ուրիշների սերոտոնին հորմոնի պակասը հաշվելուց առաջ, այցելի բժշկի, որ քեզ բուժեն այդ նույն հորմոնի ավելցուկից և տեստոստերոնի պակասից, որ երջանկութայան խիստ ավելցուկի և տղամարդկության պակասի պատճառով համասեռամոլություն քարոզող կիսամերկ լուսանկարներդ չտարածես համացանցով մեկ:

Շուշանիկ Արևշատյան տարիքիդ նայենք թե պահվածքիդ: Մի ամբողջ կյանք ապրած կին եք, ոնց եք Ձեզ թույլ տալիս նման պահվածք: Ինչ կանենք, որ ինչ-որ մեկը նման ձևով խոսի Ձեր երեխայի հետ: Պատկերացմնում եք այսօր արդեն եթերը դիտած այդ տղայի հոգեբանությունը և վաղը բանակում ծառայելիս նրա կարգավիճակը:

Անդրե ու Էրիկ դուք այդ տղայից ինչով եք տարբերվում: Երգում եք նրա նման, նրա ճաշակին համապատասխան երգեր: Իսկ այնքան անգրագետ եք, որ սերոտոնին բառը լսելուց անմիջապես հետո ուշագնաց եք լինում, մինչև Գարիկը ձեր այլասերված մտածողությանը բացատրում է, թե որն է բառի բացատրությունը:

Վերցրել եք ամբողջ աշխարհում հայտնի նախագիծ, բայց չեք կարողացել ընդօրինակել ժուրիի պահվածքն ու վարվելակերպը: Արտասահմանյան եթերներում առանց ներքնաշորի ու ներքնաշորով բեմ դուրս եկած մարդկանց քաղաքավարի դիմավորում և ճանապարհում են: Ձեզ նայեք մի օր էկրանից:

Այսքանից հետո ես կզարմանամ այն մարդկանց վրա, ովքեր դեռ համարձակություն կունենան մյուս եթերաշրջաններում մասնակցել այս նախագծին: Դու կարող ես լինել նորմալ մարդ, երգել նորմալ, բայց ժուրիիում գտնվող մի քանի հոգու պատճառով կարող ես հասրակության մեջ պիտակավորվել ու ծաղրուծանակի արժանանալ:

Հ.Գ. Ուզում եմ Գուրգեն Դաբաղյանի ուշադրութունը հրավիրեմ այս տեսանյութին: Տպավորություն է, որ ենթատեքստերով Ժուրիի անդամները նաև “ղժժում են” Ձեր երգացանկի և երաժշտական ոճի վրա:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s