Հայկական շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում. «Կարոտ» երգի համար պատերազմին միացել է նաև Շուշան Պետրոսյանը

Օրերս Հանրայինի 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին երգչուհի Շուշան Պետրոսյանը կատարեց  հանրահայտ «Կարոտ» երգը: Է հա,  ի՞նչ կա որ,  գեղեցիկ երգ է, և այն կարող է կատարել ցանկացած արտիստ: Սակայն այստեղ մի մանրուք կա: Բանը նրանում է, որ այս երգի հանդեպ հիվանդագին սեփականատիրական իրավունքներ է իրեն վերապահում երգչուհի Աննա Խաչատրյանը, ով ժամանակին այս երգը կատարելու համար Անի Քրիստիի հետ գրեթե 3-րդ համաշխարհային պատերազմ էր հայտարարել: Անի Քրիստի-Աննա Խաչատրյան հարաբերությունները  խափանվեցին  հենց «Կարոտ»  երգի պատճառով և երգչուհիները 15 տարի անց անգամ չեն շփվում: Ըստ Աննա Խաչատրյանի՝ ինքն արդեն երգը ձայնագրել էր, պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել, սակայն Անի Քրիստին իրենից առաջ  անցավ: Բանը հասել էր նրան, որ երգչուհիները  լրատվամիջոցներով էին լեզվակռիվների մեջ մտել ու այդպես էլ մինչև վերջ ո՛չ  մեկը, ո՛չ է մյուսը չկարողացան միանձնյա տիրել երգին ու մինչև օրս էլ երկու երգչուհիներն էլ այն կատարում են իրենց համերգների ժամանակ:

15311570_342472182792047_158890424_o

Սա երգի սկանդալային պատմությունը, իսկ հիմա անդրադառնամ բուն թեմային. երբ  տեսա, որ Շուշան Պետրոսյանը կատարում է «Կարոտը»՝ միանգամից մտածեցի՝ տեսնես ո՞նց ա Աննան))) Եվ ահա՛, խնդրեմ, Շուշան Պետրոսյանի ելույթից ուղիղ 1 օր հետո նյուզֆիդիս մեջ հայտնվում է հերթական գովազդը, որը առաջարկում է լայքել  Աննա Խաչատրյաի Էջը և ի՞նչ եմ ես տեսնում…Աննա Խաչատրյանը իր FB էջում տեղադրել է երգի տեսահոլովակը, մակագրել այնպես, որ բոլորը հասկանան, որ ինքն  այդ երգը երգել է դեռևս հեռավոր 2000-ականներին, իսկ հետո  վճարել  է դրա համար ֆեյսբուքին, որպեսզի այս ինֆոն  սոցցանցում գովազդի տեսքով տարածվի …

15281946_342472146125384_1765118489_n

Սա արդեն լուրջ պաթալոգիա  է, համաձա՞յն չեք: Մի ամբողջ կյանք կռիվ տալ մի երգի համար՝ բա դու մեղք չե՞ս Աննա ջան…

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s