Ժաննա Բուտուլյանը «ծիծակ» կոշիկներով և կաթողիկոսի խաչով հետախույզ վարձելու մասին միֆեր է տարածում

Որոշ ժամանակ առաջ քննադատել էի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ոճը, ինչի արդյունքում դերասանուհին մեծ աղմուկ բարձրացրեց այդ ամենի շուրջ: Բուտուլյանը ցանկացած քննադատությունից հետո սկանդալ է բարձրացնում, ինչը այդքան էլ վայել չէ հայտնի մարդուն: Ավելին, ես կարծում էի, որ նման քննադատություններից հետո դերասանուհին հետևություններ կանի և կդիմի ոճաբանի, որպեսզի իր անմխիթար վիճակում գտնվող արտաքին տեսքը կարգավորի, բայց ինչպես տեսնում ենք, նա իր գումարները նախընտրում է ծախսել հետախույզի վրա այլ ոչ թե ոճաբանի: Վերջին հաղորդմանը, որին տեսել ենք Ժաննային նորից ոճը ծայրահեղ տգեղ էր: Հագել էր սպորտային վերնաշապիկ <<ծիծակ>> կոշիկներով, ավելին <<ծիծակ>> կոշիկների վրա կային ոսկեգույն տերևներ: Սպորտային վերնաշապիկի օձիքը ոչ թե իր սովորական, բնականոն դիրքում էր, այլ դերասանուհին նախընտրել էր այն <,կանգնած>> դիրքում թողնել և իր դեմքին հատուկ միմիկանների օգնությամբ նմանվել էր երրորդ մասում բորդյուրներին պպզող տեղերքին: Վզից կախված էր կաթողիկոսի խաչի մեծության խաչ, որը ոչ մի բանի հետ համադրելի և համատեղելի չէր: Տպավորություն է, որ Ժաննան մտածում է, որ գլխից ներքև ամեն ինչ պետք է մեծ լինի: Մազերը և դիմահարդարում սարսափելի էին: Եվ վերջում հետախույզ վարձելու բոլոր սփառնալիքներին կպատասխանեմ մի բան… Սպասում եմ…

189

Թողնել մեկնաբանություն